Սովորաբար երբ փորձոմ ես ինչ որ բան գրել, փորձում ես գրել ամենակարևորի, ամենաէականի ո ամենա-ամենայի մասին: Հանկարծ չլինի թե գրածս պրիմիտիվ ստացվի, հասարակ մտքեր արտահայտեմ, հետո էլ ասեմ ու ասեն , թե գրող չէիր, ինչու էիր գրոմ:
Բայց ինչքան փորձում եմ, մեկ է արդյունքում հեծանիվ հորինել չի հաջողվելու: Ինչեւէ սկսենք...
Հիշում եք, երբ Հայաստանը անկախացավ, բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ է մեր հերթը հասնելու Երեան գնալ, Մասիսը տեսնել, նկարվել, հետո մի քիչ էլ Գառնի, Գեղարդ, Սևան, Էջմիածին շրջել ու վերադառնալ:
Գրեթե բոլորիս հերթն էլ եկավ: Հետո մեզնից ոմանք այնտեղ բնականարան գնեցին, ոմանք ընտանիքի մի մասին այնտեղ տեղավորեցին, ոմանք ներդրումներ արեցին ու ոմանք շահեցին, ոմանք էլ գոմարները կորցրեցին:
Ոմանք Հայաստանում ներշնչանքի աղբյուր գտան, ոմանք` տուն, ոմանք` ուսման հնարավորություն, ոմանք` ժամանցի վայրեր, ոմանք` նույնիսկ սեր գտան ու ընտանիք կամզեցին … այ այս բոլոր ոմանքները իրենց ոմանքությոններն անելիս ուզած-չուզած գնում-գալիս, ծանոթանում, խոսում էին այն մարդկանց հետ, ովքեր այնտեղի բնակիչներն էին ու լիիրավ տերերը:
Այ այդ ընթացքում էր, որ “հայաստանցի” բառը, որն ըստ իս և լեզվաբանական և իմաստային առումով պետք է, որ խնդիրներ չառաջացներ սկսեց հեռանալ իր ամենատրմաբանական իմաստից: Սկսեց դառնալ մի տեսակ բացասական, իր մեջ, հատկապես բառի արտասանության ու այն արատասանողի դեմքի արտահայտության մեջ ստացավ “խաբող”, “կոպիտ” ինչու չէ նաև “հյուրասեր” ու “հպարտ” բառերի ամբողջականության խորհրդանիշ:
Հետաքրքիրն այն է, որ և դեռ այն ժամանակ, երբ, համոզված եմ, ձեզնից շատերը կբողոքեն Հայստանոմ «պարսիկ» կոչվելո համար և հիմա, երբ արդեն բոլորի համար պարզ է, թե սփյուռքահայը, կամ պարսկահայը, որն է, հայաստանցին իրեն սփյոռքահայից տարորոշելու համար իրեն հայ է կոչոմ: Այն, որ ինքը հայ է ու դո սփյոռքահայ, անշուշտ չի նշանակում, որ դու հայ չես, բայց հաստատ մի բան նշանակում է, որն իհարկե զրույցի առանձին նյութ է:
Նկատել եք արդյոք` մենք կամ սիրում ենք հայաստանցիներին, կամ էլ ամբողջովին մերժում ենք: Սյդ մեջտեղոմ միջին տարբերակ չունենք: Կամ մեզ խաբել են ու վատն են, կամ չեն խաբել ու լավն են: Կամ մենք առանց բարդույթների ընդունում ենք ու գնահատոմ բազմաթիվ բնագավառներոմ նրանց մտավոր, գիտական, մշակութային աներկբա առավելությունը աշխարհի մյուս բոլոր հայ հավաքականությունների նկատմամաբ, կամ էլ նրանց համարում ենք ռուսամետ, պակաս հայրենասեր և այլն... Ու դեռ հիշոմ եմ, երբ Հայստանի առաջին ալիքով կամ մեկ այլ հեռուստաընկերությամբ սփյոռքահայերին ծաղրող նյութ էր արծարծվոմ, ինչպիսի վրդովմունք, հոդվածներ, հեռախոսազանգեր…
Հարց է առաջանոմ, մեզնից յուրաքանչյուրը եթե նույնիսկ ամեն տարի մեկներ մեկ այլ եկիր, ասենք Թաիլանդ, Գերմանիա կամ Չիլի, դարձյալ կկարողանայինք կամ կփորձեինք այդքան շուտ եզրահագնման գալ այն երկրի բնակչության մասին այդքան ամբողջական ու դոգմատիկ կերպով, ինչպես անում ենք ամեն անգամ Երևան գնալ-գալուց հետո: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ոչ:
Թող չստեղծվի այնպիսի տպավորություն, որ պնդում եմ, թե կարծիքներ կազմելը ու այդ մասին արտահայտվելը քննադատելի են: Ամենևին: Միայն թե, հարկ է երբեմն նայել, տեսնելու, թե արդյոք այդ զգացողոթյունների ներքո այնպիսի բաներ չկան, որոնք ազդում են: Ասենք այն զգացական մոտեցոմը, որ Հայաստանը մեր աչքերում (կամ երազներոմ) անթերի պիտի լինի, որ բոլորը պետք է պատրաստ լինեն հայրենիքի, քաղաքի, ցեղասպանության ճանաչման մի խոսքով, նոյնիսկ միմյանց համար զոհաբերություններ կատարել եւ այլ… Շատ պարզ է, որ նման ակնկալիքներով հիասթափությունն ու դժգոհությունը անխոսափելի են:
Այդ ամենով հանդերձ նկատել եք արդյոք, որ հայաստանցու լայն առումով ընտանեկան հարաբերությունները, թեկուզ ավանդական բայց նախանձելիորեն ջերմ ու անկեղծ են, ինչպիսին չունենք և ոչ մեկս: Նկատել եք արդյոք, որ հայաստանցու առօրյա սուտը գլուխ գովելուց այն կողմ չի անցնում: Այ այդքան միամիտ սոտ է: Գիտեք արդյոք, որ հայաստանցու մարդկային հարաբերություններոմ կեղծավորոթյունը նվազագույնն է բոլորիս հետ համեմատելիս: Նկատել եք արդյոք, որ վերջին 17 տարների ընթացքոմ ինչքան բան է փոխվել այդ երկրոմ ու ինչքան շուտ ո ինչպիսի ճկունությամբ է մարսվել այդ ամենը…
Ազգին, բնակչությանը, հավաքականությանը այդքան հապշտապ չեն բնորոշոմ: Այդ ժամանակներն անցել են: Հիմա աշխարհը ընթանում է, տեղեկություններ հավաքելու ու դրանք վերլուծելու ուղղով: Մի թողեք, որ ձեր չիրականացված հոյսերը դառնան մի ամբողջ համայնքի, կամ էլ մի ամբողջ սփյոռքի վերաբերմունք մի ամբողջ երկրի բնակչության նկատմամբ: Չէ որ մեզ բաժանող այնքան բան կա սկսած սահմաններից հասնելով մինչև ուղղագրությունն ու կաթողիկոսությունը:
No comments:
Post a Comment