ՓՉԱՑԱԾ ԱՂՋԻԿԸ

Տասնմեկ տարեկան հասակում Էլենա Մեյասը դեռ շատ նիհար էր, նորածին լակոտի պես, մենավորի անփայլ մաշկով, բերանը լի էր թափված և դեռևս չաճած ատամների խոռոչներով, մոխրագույն մազերով և դուրս ցցված ոսկորներով, որոնք կարծես ամեն վայրկյան կարող էին ճեղքել կոնքը և ծնկները: Այդ արտաքինը ամբողջովին ծածկում էր նրա այրող ու համարձակ խոհերը և այն կնոջը, որը շուտով ծնվելու էր նրա մեջ: Իր մոր պանսիոնատի անգույն վարագույրների ու հին կահույքի մեջ նա միշտ աննկատ էր մնում: Նա մի թափառական երեխայի էր նման, որ անձայն խաղում էր խորդենիների ու խոտերի արանքում կամ էլ գնում-գալիս էր խոհանոցի ու ճաշարանի միջև մատուցելու ընթրիքը: Շատ հազվադեպ էր պատահում, երբ կենվորներից որևէ մեկը դիմում էր նրան խոշոր միջատների վրա դեղ շաղ տալու կամ էլ հսկա ամանի մեջ ջուր լցնելու, երբ ճռճռան ջրհանը բավականաչափ ջուր չէր բարձրացնում երկրորդ հարկի լոգարանները: Նրա մայրը հոգնած իր պանսիոնատի գործերը վարելու տաղտուկից այլևս տրամադրություն, ուժ և ժամանակ չէր գտնում իր աղջկանով զբաղվելու: Ուստիև չնկատեց, թե երբ Էլենան սկսեց փոխվել: Էլենան միշտ լուռ, ամաչկոտ երեխա էր եղել զբաղված իր տարօրինակ խաղերով, անկյուններում ինքն իր հետ խոսելով ու բթամատը ծծելով: Նա տնից դուրս էր գալիս միայն դպրոց կամ շուկա գնալու համար և ինչպես երևում էր ամենևին էլ հետաքրքրված չէր դրսում խաղացող իր տարեկիցներով:
Էլենա Մեյասի մեջ կատարվող փոփոխություները համընկան Խուան Խոզե Բերնալի պանսիոնատ ժամանելուն: Զբաղվածությամբ երգիչ, ինչի մասին էր խոսում պատին փակցված նրա պլակատը: Պանսիոնատի հյուրերի մեծ մասն ուսանողներ էին, կամ էլ քաղաքային իշխանության ինչ-ինչ բաժնի աշխատողներ: Իսկական տիկնայք և պարոնայք: Էլենայի մայրը միշտ պնդում էր, որ ինքն ամեն մարդու չի ընդունի իր տանիքի տակ. նրանք պետք է հարգալից մարդիկ լինեին, ֆինանսապես ապահովված, դրական վարքով, ի վիճակի լինեին վճարելու իրենց կեցության առաջին ամսվա համար և որ ամենակարևորը ենթարկվեին Էլենայի մոր կանոններին, որոնք ի դեպ ավելի հիշեցնում էին գիշերօթիկ դպրոց քան պանսիոնատ: «Ինձ պես մի այրին, պետք է շարունակ հոգ տանի իր անվան մասին և կարողանա հարգանք ներշնչել շրջապատին: Ես չեմ ուզում, որպեսզի իմ տունը դառնա թափառականների, ինչ-ինչ վարքի տեր կանանց ու տղամարդկանց հավաքատեղի»,- հաճախ ասում էր մայրը հատկապես, որպեսզի Էլենան չմեռոնար այդ մասին: Աղջկա պարտականություններից մեկն էլ հյուրերին պարբերաբար լրտեսելն էր: Նա տարօրինակ որևէ բան տեսնելու դեպքում պետք է անմիջապես տեղեկացներ մորը: Գաղտնի այդ հանձնարարության կատարումը առավել աներևելի ու կարծես թափանցիկ դարձրեց աղջկան: Նա անցնում էր լռությամբ շրջապատված, միախառնվում էր սենյակի ստվերներին և թե հանկարծ նկատվում էր, վարվում էր այնպես կարծես նոր-նոր վերադառնում էր մի այլ տեղից: Մայր ու աղջիկն այդպես կատարում էին պանսիոնատի աշխատանքները առանց միմյանց հետ շփվելու: Իրականում էլ նրանք միմյանց հետ խոսում էին շատ քիչ, իսկ եթե խոսում էին, այն էլ ետճաշյա հանգստի կարճ ընթացքում և այն էլ կենվորների մասին: Երբեմն Էլենան փորձում էր իր երևակայության մեջ իրենց մոտ եկող ու գնացող կանանց ու տղամարդկանց կյանքերը զարդարել սիրային արկածներով, սենյակներում դրված տարօրինակ նվերներով, բայց իր մայրն անասելի բնազդով անմիջապես հասկանում էր, որ դրանք իրականությու չէին: Նա նաև գիտեր, թե երբ է իր դուստրը խաբում իրեն: Նա պատկերացնում էր ամենայն մանրամասնությամբ, թե ինչ էր կատարվում իր պանսիոնատում: Նա շատ լավ գիտեր, որ որ հյուրը ինչով է զբաղված օրվա ընթացքում կամ երեկոյան, ինչքան շաքար է մնացել պահեստում, ում էին հեռախոսի մոտ կանչում վերջին զանգի ժամանակ և մկրատն ուր էր դրված վերջին հյուրի օգտագործելուց հետո: Ժամանակին նա երջանիկ էր եղել, գեղեցիկ, երիտասարդ. նրա զգեստները դժվարությամբ էին ծածկում դեռևս երիտասարդ մարմնի կրակը: Սակայն տարիների ընթացքում ապրուստ ապահովելու հոգսը կամաց-կամաց ջնջել էր նրա երիտասարդ շունչն ու արտաքինը: Երբ Խուան Խոզե Բերնելը եկավ իրենց մոտ սենյակ ստանալու, կյանքը փոխվեց և մոր և աղջկա համար: Մայրը, որին գրավել էին երգչի արտիստիկ խոսելաձևը և ենթադրյալ հռչակը, ինչի մասի վկայում էր սենյակում փակցրած ազդ-պլակատը պատրաստակամություն հայտնեց խախտելու իր իսկ ստեղծած օրենքներª չնայած այն հանգամանքին, որ երգիչը ոչ մի կերպ չէր համապատասխանում իր պատկերացրած իդեալական հյուրին: Բերնալը հայտարարեց, որ ինքը երգում էր գիշերները և հանգստանում էր օրվա ընթացքում, որ ինքը դեռ վերջնական պայմանավորվածությունների չէր հասել համապատասխան անձանց հետ, ոսւտիև չէր կարող վճարել իր կեցության առաջին ամսվա կանխավճարը, որ ինքը սննդի և մաքրության նկատմամբ խստապահանջ էր. նա բանջարակեր էր և օրեկան լոգանք էր ընդունում երկու անգամ: Էլենան զարմացած, սակայն առանց որևէ հարցի, նայում էր, թե ինչպես իր մայրը նոր հյուրի անունը գրանցեց մատյանում ու նրան առաջնորդեց դեպի իր սենյակըª փորձելով մի կերպ իր հետ քաշ տալ նրա ծանր ճամպրուկը: Իսկ նրա առջևից բարձրանում էր երգիչը ձեռքին բռնած իր կիթառի պատյանը և պլակատի խողովակաձև տուփը: Պատին սեղմված Էլենան նրանց հետ բարձրացավ աստիճաններով, նկատելով, թե ինչպես հյուրը դիպավ մոր քրտնած հետույքին կպած փեշին: Երբ սենյակ մտավ` Էլենան միացրեց լույսը, և առաստաղի մեծ օդափոխիչն սկսեց չխկոցով պտտվել:
Բերնալի ժամանումով պանսիոնատի առօրյա կյանքում անմիաջապես փոփոխություններ եղան: Աշխատանքն ավելացավ: Բերնալը քնում էր այնքան, մինչև մյուս հյուրերն արդեն մեկնել էին իրենց գործերով, զբաղեցնում էր լոգասենյակը ամենից երկար: Իր համար պետք էր բանջարեղենով առանձին ուտելիք պատրաստել, մշտապես հեռախոսով էր խոսում, ամենից շատ էր օգտագործում արդուկըª առանց հավելյալ գումար վճարելու դրա համար: Էլենան տուն էր վերադառնում ճաշից հետո, երբ արևն արդեն վաղուց երկնքում էր և օդը կարծես սպիտակ լիներ դրա ուժեղ լույսից: Բայց միևնույնն էր, Բերնալը դեռ քնած էր: Հետևելով մոր հրամանին, Էլենան հանում էր իր կոշիկները չխախտելու տան արհեստական լռությունը: Նա տեսնում էր, թե մայրն ինչպես էր փոխվում օրեցօր: Նա զգացել էր դա ամենաառաջին իսկ օրից, շատ ավելի առաջ, քան երբ մյուս կենվորներն սկսեցին իրար մեջ փսփսալ մոր ետևից: Առաջինը այն բուրմունքն էր, որ սկսեց ամենուր ուղեկցել մորը: Էլենան ճանաչում էր տան ամեն մի անկյունը և լրտեսության իր երկարամյա փորձն օգնեց իրեն պահեստում հայտնաբերել բրնձի պարկերի ու պահածոների ետևում դրված օծանելիքի շիշը: Հետո նա նկատեց մոր աչքերը եզերող մատիտի մուգ գույնը, նրա շրթերի կարմիր գույնը, նոր սպիտակեղենը և վերջապես նրա դեմքի ժպիտը, երբ Բերնալը վերջապես ներկայանում էր, մազերը դեռ թաց և տեղավորվում էր ուտելու իր տարօրինակ ուտելիքները, որ կարծես դերվիշների համար էր նախատեսված: Մայրը նստում էր նրա դիմաց և ամենայն ուշադրությամբ ունկնդրում նրա դերասանական կյանքի պատմությունները և փորձում էր անպայման սրտանց ծիծաղել յուրաքանչյուր դեպք լսելիս:
Առաջին շաբաթների ընթացքում Էլենան ատում էր այդ մարդուն, որը խախտել էր տան անդորրն ու գրավել մոր ամբողջ ուշադրությունը: Նրան տհաճ էին երգչի փայլուն մազերը, խնամված եղունգները, ատամնամաքրիչները, անտեղի եռանդը և խոր վստահությունն այն բանում, որ բոլորն անխտիր կոչված էին իրեն ծառայելու: Զարմանում էր հաճախ, թե մայրն ինչ էր կարող գտնել այդ մարդում մեջ. նա ոչ այլ ինչ էր, քան կարճատև արկածախնդիր, զվարճալի անձնավորություն, որին երբեք ոչ ոք ոչինչ չէր վստահել, քանի ամենայն հաջողությամբ կարելի էր տեսնել թե իրականում ինչպիսի սրիկա կարող էր նա լինել, այնպես, ինչպես Սենեորա Սոֆիան, իրենց ամենահին կենվորներից մեկն էր բնութագրել բանբասանքներից մեկի ընթացքում: Եվ ահա, մի կիրակի երեկո, երբ ոչինիչ չկար անելու և կարծես ժամանակը կանգ էր առել տան պատերի մեջ Խուան Խոզե Բերնալը հայտնվեց բակում իր կիթառով: Նա տեղավորվեց ծառերից մեկի տակի նստարանին ու հարվածեց կիթառի լարերին: Ձայնը հյուրերին հավաքեց իր շուրջը, որոնք հայտնվեցին մեկ-մեկ, սկզբում կարծես քաշվելով, չհասկանալով ներկայացման պատճառը, իսկ հետո ավելի համարձակ և ճաշարանից բերելով աթոռները շրջանաձև շարեցին երգչի շուրջը: Նա սովորական ձայն ուներ, բայց լավ երաժշտական լսողություն և երգերը կատարում էր յուրահատուկ հմայքով: Նա գիտեր ժողովրդական ամբողջ երգացանկը և այլ սիրված երգեր, ինչպես նաև հեղափոխական շրջանի մի քանի երգեր, որոնց կատարման ժամանակ կանայք ամոթից կարմրեցին: Ինչքան հիշում էր Էլենան, առաջին անգամն էր, որ տանը տոնական մթնոլորտ էր տիրում: Երբ արդեն մթնեց երկու լույսեր վառեցին ու կախեցին ծառերից, ներսից բերեցին գարեջուր ու բացեցին հիվանդներին բուժելու համար նախատեսված ռոմի շիշը: Էլենան բաժակները լցնելիս դողում էր, երգերի յուրաքանչյուր բառն ու մեղեդին դիպչում էին նրա մարմնին: Մայրն էլ ոտքը թխկթխկացնելով հետևում էր երաժշտությանը: Հանկարծ, սակայն, նա բարձրացավ, բռնեց Էլենայի ձեռքերը ևսկսեցին երկուսով պարել: Նրանց հետևեցին նաև մյուսները, նույնիսկ սենեորա Սոֆիան: Բոլորը պարում էին ջղային քրքիջներով ու ոգևորված: Էլենան պարեց կարճ, ինչն իրեն անվերջանալի թվաց, տարված Բերնալի ձայնի ելևէջներով, պինդ կպած իր մոր մարմնին, շնչելով նրա անուշահոտն ու զգալով օդում պտտվող ուրախությունը: Հետո նա զգաց, թե ինչպես մայրը հանդարտ իրեն թողեց, որպեսզի շարունակի մենակ պարել: Մայրը, փակ աչքերով, գլուխը ետ գցած օրորվում էր քամու բերանն ընկած թղթի պես: Էլենան ետ-ետ գնաց. մյուս կենվորներն էլ ետ քաշվեցին իր պարի մեջ ընկղմված տանտիրուհուն թողնելով հրապարակի մեջտեղում:

Այդ գիշերվանից հետո Էլենան սկսեց Բերնալին այլ աչքերով նայել։ Մոռացավ, որ ատել էր նրա փայլող մազերը, ատամնամաքրիչները, համարձակությունը և ամեն անգամ երբ տեսնում էր նրան կամ լսում էր նրա ձայնը հիշում էր երգչի երգերը, այն երեկոյի տոնական մթնոլորտը և նորից ապրում էր այն պահը, երբ մարմնի յուրաքանչյուր ջիղ զգում էր մեղեդիների հնչյուններն ու մարմինը պատվում էր անբացատրելի ջերմությամբ։ Էլենան թաքուն նայում էր նրան և կամաց-կամաց նրա մեջ սկսեց նկատել մանրուքներ, որոնք մինչ այդ անուշադրության էր մատնել՝ նրա ուսերը, պինդ, առնական վիզը, գեղեցիկ շուրթերը, հիանալի ատամները, երկար ու էլեգանտ ձեռքերը։ Էլենան լցված էր նրան մոտենալու, գլուխը նրա մուգ կրծքին դնելու, շնչառությունն ու սրտի զարկը լսելու, սուր ու հաճելիորեն թութուն բուրող մարմնի բուրմունքն զգալու ցանկությամբ։ Նա պատկերացնում էր իրեն երգչի մազերի հետ խաղալիս, մեջքի և վզի մկաններն ուսումնասիրելիս, նրա ոտքերի կառուցվածքը զննելիս, թութունի ծուխն ամբողջությամբ ներշնչելիս, որի հետ կլլում էր նաև նրա մարմնի ամենահեռավոր բույրն անգամ։ Բայց երբ հանկարծ նրանց հայացքներն հանդիպում էին Էլենան անմիջապես փախչում էր բակի ամենախորքը։ Բերնալը գրավել էր նրա ամբողջ հոգին, Էլենայի համար ժամանակը կանգ էր առնում, երբ հեռու էր նրանից։ Դպրոցում նա ժամանակն անցկացնում էր ինչպես մզձավանջում, նա այնտեղ կույր էր ու խուլ, ապրում էր միայն իր մտքերով, որն զբաղված էր միայն երգչի մասին խոհերով։Ին՞չ էր անում նա այդ պահին։ Հավանաբար քնած էր հիմա դեմքով բարձը մեջ թաղած, քարտնած, վարագույրնեը քաշած, մութ ու շոգ սենյակում։ Զանգը հնչելուն պես նա վազում էր տուն՝ աղոթելով, որ ինքը ժամանակ կունենա լվացվելու, մաքուր զգեստ հագնելու և խոհանոցում նրան սպասլու, ձևացնելով, որ իբրթե դասերն է անում, որպեսզի մայրն իրեն այլ հանձնարարություններով դուրս չուղարկեր։ Ավելի ուշ, երբ լսվում էր նրա՝ լոգարանից դուրս գալու ձայնը և սուլոցը, Էլենան համոզվում էր, որ շունչը կփչեր, եթե նա դիպչեր իրեն կամ նույնիսկ եթե խոսեր հետը։ Նա այրվում էր այդ ցանկությունից, բայց միևնույն ժամանակ պատրաստ էր անմիջապես անհայտանալու, քանի չնայած նրան, որ առանց երգչի ապրել չէր կարող, միևնույն ժամանակ չէր կարող դիմանալ նրա այրող ներկայությանը։ Եվ այդպես Էլենան մշտապես հետևում էր նրան, ամենուր ու ամենտեղ նրան էր սպասում, փորձում էր մինչ որևէ բան խնդրելը բավարարեր նրա պահանջները՝ միշտ փորձելով, սակայն, աննկատ մնալ։
Էլենան չէր կարող գիշերները քնել, քանի դեռ նա տանը չէր։ Նա ուրվականի պես առաջին հարկ էր իջնում և փորձում հաղթահարել Բերնալի սենյակ մտնելու վախը։ Ծածկում էր սենյակի դուռը, փոքր ինչ ետ քաշում վարագույրները փողոցի լույսը ներս թողնելու համար, որպեսզի գտնի տղամարդու ոգին, որն ըստ Էլենայի դեռ շնչում էր նրա իրերի մեջ։ Նա երկար կանգնում էր նրա՝ մթությունից սևին տվող օվալաձև հայելու առջև. երկար, երկար, քանի կարծում էր, որ քիչ առաջ այնտեղից իրեն զննող մարդը դեռ այնտեղ էր և նրանց երկուսի պատկերները գրկախառնվում էին։ Նա մոտենում էր հայելուն, աչքերը չռած, իրեն տեսնելով նրա աչքերով, համբուրում ինքն իրեն սառը համբույրով, պատկերացնելով սակայն, որ համբուրում էր Բերնալի տաք շուրթերը։ Նա զգում էր սառը հայելին իր ստինքներին, որից պտուկներն ամրանում էին. դրանից սկսված ցավն ամբողջ մարմնով իջնում էր մինչև ոտքերի արանքը։ Նա ցանկանում էր նորից ու նորից զգալ այդ ցավը։ Նա վերցրեց Բերնալի հագուստներն ու կոշիկները, հագավ դրանք։ Քայլեց սենյակում զգուշանալով, որ որևէ ձայն չհանի։ Շորերը դեռ հագին տնտղում էր դարակները, մազերը սանրում էր նրա սանրով, ծծում էր նրա ատամի խոզանակը, լպստում էր նրա ածիլվելու մածուկը, շոյում էր կեղտոտ շորերը։ Հետո, առանց պատճառն իմանալու ամբողջովին մերկանւոմ էր և պարկում Բերնալի մահճակալին, շնչում էր նրա հոտը և փորձում իրեն պարուրել դրանով։ Նա շոյում էր իր մարմնի յուրաքանչյուր մասը սկսելով գլխից, շոյում էր ականջների լաբիրինթը, աչքերի և բերանի խոռոչները, և շարունակելով դեպի ցած՝ յուրաքանչյուր ոսկոր, ծալք, անկյուն, մինչև ոտքերի արանքը, որտեղ էլ ապրում էր ամենամեծ հաճույքը։ Իրեն թվում էր, որ կարծես մարմինը լցվում էր մեղրի պես քաղցր հեղուկով , հեղուկը շարունակում էր հեղեղել իրեն, մահճակալը, սենյակը, այնքան մինչև ամբողջ տունն էր լցվում դրանով։ Հոգնած, նա հաճույքից նիրհի գիրկն էր ընկնում։

Էլենան հաջորդ յոթը տարին անցկացրեց կույսերի մոտ, երեք տարի ևս՝ մայրաքաղաքի կոլեջում: Հետո էլ բանկում աշխատանքի անցավ: Այդ ընթացքում մայրն ամուսնացավ իր սիրեկանի հետ: Նրանք երկուսով աշխատեցրեցին պանսիոնատը այնքան ժամանակ, մինչև բավարար գումարը հավաքվեց թոշակի անցնելու ու գյուղում մի փոքրիկ տուն գնելու համար, որտեղ մեխակ ու քրիզանթեմ էին աճեցնում՝ քաղաքոմ վաճառելու: Սոխակն իր ոսկեջրած շրջանակով ազդը դեռ պահպանում էր պատից կախւած, բայց այլևս գիշերային ակումբում չերգեց ու ոչ ոք էլ դա չնկատեց: Երբ կինը խորթ դստերը այցելութեան էր գնում, նրան չէր ուղեկցում: Երբեք չհրացրեց նրա մասին- չէր ուզում իր իսկ մտքում երկմտանք առաջացնել- բայց շարունակ նրա մասին էր մտածում: Երեխայի պատկերը չէր հեռանում: Տարիների ընթացքում այն անփոփոխ էր մնացել: Նա դեռ այն կրքոտ աղջիկն էր, ում մերժել էր: Տարիների հետ այդ թեթև ոսկորները, փորը շոյող այդ մանկական ձեռքը, երեխայական լեզուն իր բերնում հետապնդում էին: Իր կնոջ ծանր մարմինը գրկելիս ստիպված էր հիշել այդ տեսիլքներն ու Էլենայի կերպարը, որպէսզի արթնացներ գնալով անհետացող հաճույքը: Այժմ, միջին տարիքում, շրջում էր մանկական հագուստ վաճառող խանութներում, բամբակյա սպիտակեղեն էր գնում ու հաճույք ստանում՝ շոյելով դրանք ու հետո շոյելով ինքն իրեն: Հետո ամաչում էր արածի համար ու այրում էր վարտիքները կամ էլ դրանք խորը թաղում էր բակում՝ անհուսորեն փորձելով դրանք վանել իրենից: Սկսեց պտտվել դպրոցների ու այգիների մերձակայքում, որտեղ հեռվից դիտում էր հասունացող աղջիկներին, որոնք գոնե մի կանթարթով տանում էին նրան դեպի այն անմոռանալի հինգշաբթիի անդունդը:


Էլենան քսանվեց տարեկան էր, երբ առաջին անգամ այցելեց մորը՝ իր հետ բերելով ընկերոջը՝ բանակի կապիտանին, ով Էլենային խնդրում էր իր հետ ամուսնանալ արդեն մի քանի տարի: Երիտասարդները՝ տղան քաղաքացիական հագուստի մէջ բռի չերևալու փորձեր անելով ու աղջիկը՝ նվերներով բեռնւած, տեղ հասան նոյեմբերյան ցուրտ երեկոներից մեկում: Բերնալն այդ այցելութեանը սպասել էր ներվային պատանու պես: Ամեն առիթով հայելում զննում էր իրեն, փորձում գուշակել, թե արդյոք Էլենան փոփոխություններ կգտնի իր մեջ, թէ ոչ, կամ արդյոք Էլենայի համար սոխակը պաշտպանվել է ժամանակի քայքայումից, թե ոչ: Պատրաստվել էր հանդիպմանը, վարժվել յուրաքանչյուր բառի համար ու նախատեսել յուրաքանչյուր պատասխան: Միակը, ինչին չէր պատրաստվել իրեն մի ամբողջ կյանք տանջանքի մատնած թոյլիկ երեխայի փոխարեն սառը ու ամաչկոտ օրիորդին հանդիպելն էր: Բերնալը դավաճանված էր:

Մթնելուն պես, երբ արդեն խամրել էր ժամանման ոգևորությունը ու մայր ու աղջիկն արդեն փոխանակել էին վերջին բոլոր նորությունները, աթոռները պատշգամբ տարան զով երեկոն ըմբոշխնելու համար: Օդը լի էր մեխակների բույրով: Բերնալն առաջարկեց գինի խմել ու Էլենան հետևեց նրան՝ բաժակները բերելու: Մի քանի վայրկյան նրանք մենակ էին, դեմ-դիմաց, նեղ խոհանցում: Բերնալը, ով երկար էր սպասել այս առիթին, բռնեց Էլենայի ձեռքը ու սկսեց խոսել, թե ինչպես էր ինքը սխալվել, որ նա կիսաքուն էր եղել այն առավոտ ու չէր հասկացել, թե ինչ է անում, թե չէր ուզել նրան գետնին գցել ու նրան կոչել այնպես, ինչպես կոչել էր և որ խնդրում էր խղճալ ու ներել իրեն ու գուցե այդ ժամանակ նա կհանգստանար, որովհետև մի ամբողջ կեանք թվացող ժամանակ նրան հետապնդում էր տենդոտ ցանկությունը, որն այրում էր արյունն ու թունավորում հոգին: Աղջիկը նրան էր նայում, լուռ՝ չիմանալով ինչ պատասխանել: Ինչ՞ փչացած աղջկա մասին էր խոսքը: Նա իր մանկությունը հեռվում էր թողել: Առաջին մերժված սիրո ցավը կողպված էր հիշողության զմռսված մի դարակում: Իր անցյալում որևէ յուրահատուկ հինգշաբթի նա չէր հիշում:

Նկարը՝ Գուստավ Քլիմթ, Die Freundinnen (Ընկերուհիները), 1916-1917

Թարգմանություն. Էվա Լունայի պատմությունները

Պատմություն առաջին` Երկու բառ