ՔԼԱՐԻՍԱՆ


Քլարիսան ծնվել էր քաղաքում մինչև էլեկտրաէներգիայի գալուստը, նա ապրեց տեսնելու առածին տեզերագնացի լողալը լուսնի վրա ու մեռավ ոգևորւոթիւնից երբ պապն այցելեց ու փողոցում հանդիպեց կույսերի հագուստներով միասեռականների: Նրա մանկութիւնն անցել էր նավթի լամպերով լուսավորված ձարխոտի ամանների ու միջանցքների մեջ: Այն ժամանակ օրերը դանդաղ էին անցնում: Քլարիսան երբեք չսովորեց այսօրվա տեմպին ու շարժունակութեանը, նրան կարծես դրոշմել էին 19րդ դարի դիմանկարի կարմիր ու շագանակագույն երանգներում: Ենթադրում եմ նա ժամանակին կուսական մեջք էր ունեցել, վայելուչ վարքագիծ և մեդալի վրա դրոշմվելու արժանի ուրվագիծ: Բայց երբ ես հանդիպեցի նրան, արդեն քիչթէշատ տարօրինակ ծեր կին էր նուրբ կորացած ուսերով ու աղավնու ձվի չափ ճարպոտ ուռուցքի շուրջ հավաքած սպիտակ մազերով: Նրա հայացքը խորն ու սրաթափանց էր, կարող էր մտնել ամենաթագնված սատանու մեջ ու անվնաս վերադառնալ: Դեռ իր երկարատև կենդանության ընթացքում նրան սուրբ էին համարում ու մահից հետո շատերը նրա նկարը տեղավորեցին ընտանեկան խորանին, մյուս սուրբ պատկերների կողքին փոքր դժվարութիւններում նրա օգնությունը խնդրելու համար՝ չնայած նրա հրաշագործի հեղինակությունը ճանաչված չէ և չի էլ լինի Վատիկանի կողմից: Նրա զարմանալի արարքներն անկանխատեսելի են. կույրերին չի բուժում, ինչպես սուրբ Լուսիան, կամ պառաված օրիորդների համար ամուսններ չի գտնում, ինչպես սբ. Անտուանը, բայց ասում են, որ օգնում է խումհարով տառապող անձանց, զինակոչիկներին կամ միայնակության նոպաներ ունեցող մարդկանց: Նրա հրաշքները համեստ են ու անհավանական, բայց հենց այնքան անհրաժեշտ, ինչքան վանքային սրբերի տպավորիչ հրաշքները:


Քլարիսային հանդիպեցի, երբ դեռահաս աղջիկ էի ու որպես աղախին աշխատոմ էի Լա Սենյորայի՝ գիշերային կնոջ, Քլարիսան նրա մասնագիտությունն ունեցող կանանց այդպես էր կոչում, տանը: Նույնիսկ այն ժամանակ նա մաքուր էր գրեթե անարատ հոգու աստիճանի, ամեն պահ սպասում էի, որ վեր կբարձարանա ու պատուհանից հեռու կթռչի: Նա բուժիչ ձեռքեր ուներ և այն մարդիկ, ովքեր չէին կարող վճարել բժշկին կամ հուսախաբվել էին ավանդական գիտությունից սպասում էին իրենց հերթին, որպեսզի անցկացնի իրենց ցավը կամ սփոփի իրենց անբախտութեան մեջ: Իմ փաթրոնան կանչում էր նրան ձեռքերը մեջքին դնելու համար: Այդ ժամանակ Քլարիսան փորփրում էր Լա Սենյորայի հոգին՝ նրա կյանքի հունը շրջելու և նրան ճիշտ ուղղու վերադարձնելու հույսով: Իմ գործատուն անշուշտ չէր շտապում այդ ուղղով գնալ, քանի որ այդ ուղղությունն անկասկած վերջնականորեն կվնասեր նրա առևտրային ընկերութեանը: Քլարիսան իր մատների բուժիչ ջերմությունը ներարկում էր 10-15 րոպե՝ կախված ցավից ու հետո ընդունոմ մի բաժակ մրգահյութ որպես իր ծառայությունների վարձատրություն: Խոհանոցում դեմդիմաց նստած՝ երկու կանայք զրուցում էին մարդկային ու հոգևոր թեմաների մասին. իմ փաթրոնան ավելի շատ մարդկային կողմի, իսկ Քլարիսան՝ հոգևորի, երբևէ չչարաշահելով հանդուրժողականությունը, ոչ էլ խախտելով վարքագծի կանոնները: Ավելի ուշ, երբ ես նոր աշխատանք գտա, այլևս չլսեցի Քլարիսայի մասին, մինչև մեր նորից հանդիպումը, մի քանի տարի անց: Մենք ընկերացանք ու դա տևեց մինչ այսօր՝ դիմադրելով եղած բոլոր դժվարութիւններին, ներառյալ մահը, որն անշուշտ փոքրիկ խնդիր է առաջացրել մեր հաղորդակցության համար:

Երբ նոյնիսկ տարիքը դանդաղեցրել էր նրա առաքելական եռանդը, Քլարիսան պահպանել էր իր բարեգործական աշխատանքը, երբեմն նոյնիսկ ի հակադրություն իր շահառուների ցանկության, ինչպես օրինակ Քալե Ռեփուբիլկայի կավատների դէպքում, որոնք ստիպւած էին դիմանալ իրենց փրկելու համար բարի կնոջ անսասան նպատակասլացութեամբ արտասանված հասարակական ճառերի ճնշումներին: Քլարիսան իր ամբողջ ունեցածը աղքատներին էր տալիս: Որպես կանոն նա ուներ միայն իր հագի հագուստը և կյանքի վերջում դժվար էր գտնել նրանից ավելի աղքատ մեկին: Բարեգործությունը երկկողմանի փողոց էր դարձել ու շատ հաճախ դժվար էր հասկանալ, թե ով էր տալիս և ով ստանում:

Նա ապրում էր հին եռահարկ շենքում: Սենյակների մի մասը դատարկ էին, բայց մի մասն էլ նա վարձակալության էր տվել մի պանդոկի որպէս պահեստ, դրա համար էլ նրա տանը միշտ բուրում էր էժան խմիչքի փտած գարշահոտություն: Նա երբեք չէր լքել իր ծնողներից ժառանգած տունը, քանի որ դա նրան ազնվական անցյալի մասին էր հիշեցնում ու նաև որովհետև բակի ետնամասի սենյակում ավելի քան 40 տարի ինքն իրեն կենդանի թաղել էր ամուսինը: Նա հեռավոր գավառում դատավոր էր եղել: Այդ պաշտոնը նա վարել էր արժանապատվությամբ մինչև իր երկրորդ երեխայի ծնունդը, երբ հիասթափությունը թոյլ չտվեց ընդունել իր ճակատագիրը ու նա խլուրդի պես թագնվեց իր գարշահոտ սենյակում: Նա երևում էր շատ հազվադեպ, նման էր մի խառնափնթոր ստվերի ու դուռը բացում էր միայն իր արտաթորանքի ամանը փոխանցելու կամ ամեն օր կնոջ թողած ուտելիքը վերցնելու: Կնոջ հետ հաղորդակցվում էր միայն անթերի ձեռագրով գրված գրությունների և դռան թակոցների միջոցով՝ երկուսի այոի ու երեքը ոչի համար: Սենյակի պատերի միջով լսվում էր շնչարգելության խզզոցը և երբեմն էլ ձկնորսական հայհոյանքներ, որի հասցեատերն անհայտ էր:

-Խեղճ մարդ, հուսամ աստված շուտով նրան իր մոտ կկանչի ու նա դրախտում իր տեղը կգտնի,- հառաչում էր Քլարիսան, առանց ծաղրի որևէ նշոյլի: Ամուսնու պատշաճ մահը սակայն այնպիսի շնոհ էր, որ երբևէ չշնորհեց բարձրյալը, որովհետև նա ապրում է մինչ այսօր: Հիմա երևի 100 տարեկան է: Կամ էլ արդեն մահացել է ու հազոցներն ու հայհոյանքները, որ մենք լսում ենք անցյալի արձագանքն են:

Շարունակելի...


Նկարը՝ La Condesa de Canal (Քանալի կոմսուհին), անհայտ մեքսիկացի նկարիչ, 19-րդ դար