3.4.10

Առյուծաշեն

Առաջին տպավորություն. 45-50 ամյա մի կին, գյուղից քաղաք տեղափոխված, ճարպիկ: Մի խոսքով այնպիսիներից, որ իրեն տեսնելով համոզվում ես, որ այ սա չի կորչի: Նույնիսկ ոչ դուրեկան մի բան կա: Ակամա մտքումդ կրկնում ես հերթական անգամ, որ իրոք գյուղից եկածը քաղաքացուն իր ետևում կթողնի, միայն թե մեծ քաղաքում գլուխը պահի: Մեղա-մեղա մտածում ես, որ կխաբի էլ, կստի էլ / իբր մերոնք չեն ստում/, միայն թե իր օրվա հացը վաստակի ու հլա դրանից հետո տուն էլ կառնի, երեխային էլ կպասկի` օժիտով- բանով, ապառիկով կահույք ու հեռուստացույց էլ կառնի: Հետո ինչ, որ մեր հաճախած ռեստորաններն ու կինոթատրոնները սկի չի էլ մտնի: Այ այս ամենը մտածելով հանդերձ հարցնում եմ անունը: Ոչ տանում, ոչ բերում ու անվան սկզբում տիկին բառն է ասում ու հլա դրանից հետո անվան փոխարեն ազգանունը: Իբր մինչ այդ մտածածս քիչ էր, սա էլ ապացույց:

Հայաստանցին ինչ է: Թռչուն է, թե` արագիլ:

Սովորաբար երբ փորձոմ ես ինչ որ բան գրել, փորձում ես գրել ամենակարևորի, ամենաէականի ո ամենա-ամենայի մասին: Հանկարծ չլինի թե գրածս պրիմիտիվ ստացվի, հասարակ մտքեր արտահայտեմ, հետո էլ ասեմ ու ասեն , թե գրող չէիր, ինչու էիր գրոմ:
Բայց ինչքան փորձում եմ, մեկ է արդյունքում հեծանիվ հորինել չի հաջողվելու: Ինչեւէ սկսենք...

Հիշում եք, երբ Հայաստանը անկախացավ, բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ է մեր հերթը հասնելու Երեան գնալ, Մասիսը տեսնել, նկարվել, հետո մի քիչ էլ Գառնի, Գեղարդ, Սևան, Էջմիածին շրջել ու վերադառնալ:
Գրեթե բոլորիս հերթն էլ եկավ: Հետո մեզնից ոմանք այնտեղ բնականարան գնեցին, ոմանք ընտանիքի մի մասին այնտեղ տեղավորեցին, ոմանք ներդրումներ արեցին ու ոմանք շահեցին, ոմանք էլ գոմարները կորցրեցին:

Ոմանք Հայաստանում ներշնչանքի աղբյուր գտան, ոմանք` տուն, ոմանք` ուսման հնարավորություն, ոմանք` ժամանցի վայրեր, ոմանք` նույնիսկ սեր գտան ու ընտանիք կամզեցին … այ այս բոլոր ոմանքները իրենց ոմանքությոններն անելիս ուզած-չուզած գնում-գալիս, ծանոթանում, խոսում էին այն մարդկանց հետ, ովքեր այնտեղի բնակիչներն էին ու լիիրավ տերերը:

Մտքի թռիչքը

Բարեւ,

Ես միտքն եմ: Առանձնացել եմ մեկից, ով պատրաստ էր ինձ ազատ թողնել: Նա, ով պառկեց ու որոշեց, որ ժամանակն է ինձ ազատել: Կտրվեց ամեն ինչից` օրից, սևից, սպիտակից, փայտից, ապակուց, մթից, նույնիսկ լույսից ու որոշեց, որ այդ ամենից ավելի շատ հեռանալու համար պետք է ինձ ազատ թողնել: Աչքերը փակեց ու շշնջաց. “ազատ ես, գնա:”

Սակայն, կարծես թե դա բավական չէր: Քանի-որ չնայած արտասանում էր այդ բառերը, բայց իրականում պատրաստ չէր ինձ թողնել: Դեռ ինչ-որ բան պակասում էր ինձ ամբողջովին ազատելու համար: Փակեց աչքերը: Շատ պինդ փակեց: Ու այս անգամ, խոսելու փոխարեն, մտածեց. “Գնա’:”



Պոկվեցի: Պոկվեցի այնպիսի արագությամբ, որ սկի չհասցրեց էլ ցավ զգալ: Երբ իրենից քիչ հեռացել էի, ետ նայեցի ու տեսա, որ գոհ ժպտում է: Աչքերը խոնավ էին, բայց ժպտում էր: